Ողջույնի խոսք
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կայքն այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համայնքում իրականացվող աշխատանքների նկատմամբ:
Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:
Ջրվեժ համայնքի ինտերնետային կայքում դուք կարող եք ծանոթանալ գյուղում իրագործվող և իրագործվելիք ծրագրերի, բարեփոխումների ընթացքին, տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների մասին, ինչպես նաև ծանոթանալ համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքին և գործունեությանը: Համայնքի ղեկավարի աշխատակազմը և համայնքի ավագանին կարևորում են հասարակությանն առընչվելու բաց և թափանցիկ աշխատաեղանակը:
Հուսով եմ, որ կօգտագործեք մեր ինտերնետային կայքի բազմաթիվ հնարավորությունները` տեղեկացված լինելու Ջրվեժի համայնքի իշխանությունների գործունեության մասին և ակնկալում ենք ստանալ կայքի վերաբերյալ ձեր կարծիքներն ու առաջարկություները, որոնք նկատի առնելով` կփորձենք ավելի բարելավել այն:
Ռոբերտ Պետրոսյան
Ջրվեժ համայնքի ղեկավար
Հայտարարություններ
Ազոտական պարարտանյութ (ռուսական արտադրության) ձեռք բերելու և տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ջրվեժի գյուղապետարան մինչև 2012 թվականի հունվարի 20-ը:
2012 թվականի հունվարի 9-ին, ժամը 1000-ին հրավիրվում է համայնքի ավագանու հերթական նիստ' հետևյալ օրակարգով.
Որոշումներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորություններ
Ջրվեժի գյուղապետարանը ձեռք է բերել 407 փաթեթ Ամանորի նվերներ, որոնք կբաժանվեն Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական` առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ դասարանների աշակերտներին:


