Այսօր: Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1848
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 54-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2019 թվականի N 54-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի հուլիսի 17-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հունիսի 26-ին և օգոստոսի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0345-0047 կադաստրային համարի 458,9 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այգու, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգեգործական զանգվածի թիվ 7 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 442,8  քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ գտնվող 07-057-0142-0019 կադաստրային համարի 241,16 քառ.մետր մակերեսով բնակավայրի խառը կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի՝

1)Ջրվեժ գյուղի 07-057-0345-0047 կադաստրային համարի 458,9 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այգու նկատմամբ:

2)Ձորաղբյուր Այգեգործական զանգվածի թիվ 7 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 442,8  քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ:

3)Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ գտնվող 07-057-0142-0019 կադաստրային համարի 241,16 քառ.մետր մակերեսով բնակավայրի խառը կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner