|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մարտի 2021 թվականի N 124-Ա |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով, որոշում եմ. 1.Թույլատրել Տիգրան Անդրանիկի Զոհրաբյանին և Նաիրա Կիմի Առուստամյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժի համայնքի Ջրվեժ գյուղի 25-րդ փողոցի թիվ 1 հասցեի տնամերձ հողակտորում 2020 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 171 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Անդրանիկի Զոհրաբյանին և Նաիրա Կիմի Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|