Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 2019 թվականի հուլիսի 12-ին Ջրվեժի համայնքապետարանում կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի NN 2/1-2/16 արձանագրությունները, որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից 2019 թվականի հուլիսի 12-ին կայացած աճուրդում չվաճառված թվով 9-ը բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորների երկրորդ աճուրդային վաճառքը կազմակերպել 2019 թվականի օգոստոսի 22-ին և հաստատել հրապարակային ծանուցման տեքստը` համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին՝ ուշ 2019 թվականի հուլիսի 22-ից, ապահովել սույն որոշմամբ հաստատված երկրորդ աճուրդով օտարման ենթակա հողամասերի հրապարակային ծանուցման հրապարակումը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:
3.Աճուրդի վարման համար աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: