Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Սյուզաննա Ժորայի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 47/1 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ առանձնատան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի օգնական Գոռ Մելիքյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սյուզաննա Ժորայի Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: