Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 535-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 օգոստոսի 2020 թվականի N 535-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂՆ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արարատ Վաղինակի Խաչատրյանի (ծնված՝ 1953 թվականի հուլիսի 4-ին), Արմինե Արարատի Խաչատրյանի (ծնված՝ 1990 թվականի մայիսի 26-ին), Հերմինե Արարատի Խաչատրյանի (ծնված՝ 1983 թվականի սեպտեմբերի 29-ին), Լաուրա Ժորայի Մկրտչյանի (ծնված՝ 1960 թվականի ապրիլի 25-ին), Հովսեփ Արարատի Խաչատրյանի (ծնված՝ 1978 թվականի դեկտեմբերի 21-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0402-0002 կադաստրային ծածկագրով 0,5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողից հողակտորը ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին (հիմք՝ քաղվածք Ձորաղբյուրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 23-ի թիվ 10 նիստի որոշումից, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի մայիսի 18–ին սահմանված կարգով չափագրված և հաստատված հողամասի հատակագիծը):

 Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.

1.Արարատ Վաղինակի Խաչատրյանին, Լաուրա Ժորայի Մկրտչյանին, Արմինե, Հերմինե, Հովսեփ Արարատի Խաչատրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 0,5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ 4–րդ կարգի անջրդի վարելահողը, փոխադրել 4–րդ կարգի հնդավոր այգու:

2.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արարատ Վաղինակի Խաչատրյանին, Լաուրա Ժորայի Մկրտչյանին, Արմինե, Հերմինե, Հովսեփ Արարատի Խաչատրյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 49

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner