Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Արսեն Էդուարդի Նագդալյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0327-0045 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ քարե պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արսեն Էդուարդի Նագդալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: