Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2020 թվականի N 66-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹՎՈՎ ՄԵԿ ՀՈՂԱԿՏՈՐԻ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԱՃՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ 2020 թվականի հունվարի 16-ին Ջրվեժի համայնքապետարանում կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդում հաղթած, երկրորդ առավելագույն գին առաջարկած անձը սահմանված ժամկետում ամբողջությամբ չի մուծել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որոշում եմ.

1. 2020 թվականի հունվարի 16-ին աճուրդի ներկայացված Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 07-042-0406-0017 կադաստրային համարի հողակտորի աճուրդը համարել չկայացած՝ սակարկությունների արդյունքում ձևավորված երկրորդ առավելագույն գինը սահմանված ժամկետում ամբողջությամբ չմուծելու պատճառով:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված, աճուրդում չվաճառված հողակտորի երկրորդ աճուրդային վաճառքը կազմակերպել 2020 թվականի փետրվարի 18-ին և հաստատել հրապարակային ծանուցման տեքստը` համաձայն հավելվածի:

3.Հանձնարարել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին՝ ոչ ուշ 2020 թվականի փետրվարի 11-ից, ապահովել սույն որոշմամբ հաստատված երկրորդ աճուրդով օտարման ենթակա հողամասի հրապարակային ծանուցման հրապարակումը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:

4.Աճուրդի վարման համար աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(62.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 62

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner