Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Արմեն Ստեփանի Գիժլարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ իրականացրել է շինարարական աշխատանքներ և կառուցել բնակելի տուն, որոշում եմ.
1.Քաղաքացի Արմեն Ստեփանի Գիժլարյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Արմեն Ստեփանի Գիժլարյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Պարտավորեցնել Արմեն Ստեփանի Գիժլարյանին, օրինականցնել ինքնակամ կառուցված շինությունները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Ստեփանի Գիժլարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: