Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Իվան Միխաիլովիչ Գալկինին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 8/1 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի օգնական Գոռ Մելիքյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Իվան Միխաիլովիչ Գալկինին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: