Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Արտակ Դավիթի Սահակյանին և Լուսինե Սուրիկի Շախկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 47/1 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտակ Դավիթի Սահակյանին և Լուսինե Սուրիկի Շախկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: