Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 596-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2019 թվականի N 596-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարինե Արտաշեսի Սարգսյանի (ծնված՝ 1958 թվականի նոյեմբերի 19-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական 4-րդ թաղամասի թիվ 115 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի N 002379 վկայականը, տրված 1998 թվականի հունիսի 22-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Կարինե Արտաշեսի Սարգսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական 4-րդ թաղամասի թիվ 115 հասցեի այգեգործական հողակտորում 1999-2005 թվականներին ինքնակամ կառուցել է այգետնակ՝ 44,78 քառ․մետր, շինություն՝ 18,0 քառ.մետր և պարիսպ՝ 2,1 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13 և 22.1 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Կարինե Արտաշեսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական 4-րդ թաղամասի թիվ 115 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Կարինե Արտաշեսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի այգեգործական 4-րդ թաղամասի թիվ 115 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակը՝ 44,78 քառ․մետր, շինությունը՝ 18,0 քառ.մետր և պարիսպը՝ 2,1 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213  հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 28 080 (քսանութ հազար ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: 

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարինե Արտաշեսի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 64

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner