Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Տիգրան Լյուդվիկի Պետրոսյանին տալ մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 20 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել Տիգրան Լյուդվիկի Պետրոսյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Լյուդվիկի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: