Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Արա Արմենակի Գրիգորյանին և Զարինե Յուրիի Բաբայանին տալ նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան, ավտոտնակի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 22 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել Արա Արմենակի Գրիգորյանին և Զարինե Յուրիի Բաբայանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արա Արմենակի Գրիգորյանին և Զարինե Յուրիի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: