Հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը.
1․Ընդհանուր բնույթի հարցեր։ Շեշտադրում կատարվեց հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում համայնքապետարանի ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու աշխատակիցների կողմից սոցիալական հեռավորության և ընդունված մի շարք այլ կանոնների պահպանման կարևորությանը։
2. Ներդրումներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։
2019 թվականին համայնքի կողմից ծրագրային առաջարկ էր ներկայացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ՝ արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով, սակայն հետագայում՝ դիտարկելով ՀԷՑ-ի առաջարկը, ծրագիրը ճանաչվեց աննպատակահարմար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ ծրագրին զուգահեռ բնակիչների հետ քննարկվել էր նաև համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների բարելավման նպատակով տեխնիկայի և աղբամանների ձեռքբերման ծրագիրը, ուստի քննարկումների արդյունքում որոշվեց ՀՏԶՀ ներկայացնել սույն ծրագիրը։ |