Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 24/08/2018 18:30
Վարող ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՅՈՒՐԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՀՐԱՆՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի բնակիչների դիմումի քննարկում
Բովանդակություն *

Քննարկվեց՝

1.Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի բնակիչների դիմումը՝ կապված հարևանությամբ գործող «ՎՐՈ» ՍՊԸ-ին  պատկանող «Դիվա» գիշերային ակումբի գործունեության հետ:

Բնակիչների բարձրացրած պահանջներն էին.

ա) Սկսած ժամը 22:00-ից «Դիվա» գիշերային ակումբում թուլացնել երաժշտության ձայնը.

բ) «Դիվա» գիշերային ակումբում ծառայություն իրականացնող ոստիկաններին արգելել գիշերը մեքենաների հատուկ ձայնային ազդանշանների օգտագործումը.

գ) «Դիվա» գիշերային ակումբի մեքենաների կայանման վայրում հատուկ հսկողություն սահմանել և հնարավորինս սահմանափակել հաճախորդների բարձր ձայնով խոսակցությունները.

Քննարկման արդյունքում.

«ՎՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Միհրանյանը պարտավորվեց կարճ ժամանակում կատարել  բնակիչների պահանջները, ինչպես նաև իր ակումբի հարակից տարածքներում ամրացնել լռություն  պահպանելու վերաբերյալ նախազգուշացնող տեսանելի վահանակներ:

2.42-րդ փողոցի ասֆալտապատման և արտաքին լուսավորության հարցը՝

Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը նշեց, որ բյուջեի հնարավորության սահմաններում կանդրադառնան նշված խնդիրների լուծմանը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner