Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ




Փակել բոլորը
Ծառայությունը մատուցվում է հողամասերն աճուրդային կարգով օտարելու նպատակով:

1. Համայնքի ղեկավարի որոշում, օտարման պայմանագիր, օտարված հողամասի հատակագիծ, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեuվող հողամաuերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանք
կամ
2. Ծառայության տրամադրման գրավոր մերժում:

Ծառայության վերջնական արդյունքը հայտատուն ստանում է անձամբ (կամ նրա կողմից լիազորված անձի միջոցով) համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցից։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը հնարավոր է ստանալ նաև պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։

Վճարվում է համայնքի ավագանու 09 դեկտեմբերի 2019 թ. N 73-Ն որոշմամբ սահմանված տեղական վճար աճուրդին մասնակցության համար համայնքապետարանի հետևյալ հաշվեհամարին՝
- 900105228119
իսկ հողամասի օտարման (նաև նախավճարի) գումարը՝ հետևյալ հաշվեհամարներին, ըստ հողամասերի գտնվելու վայրի՝
- 900105228176 (Ջրվեժ),
- 900105221171 (Ձորաղբյուր),
- 900105214176 (Զովք): 
Վճարումը կատարվում է ցանկացած բանկում, բանկոմատում, համայնքապետարանի շենքում տեղակայված կապի բաժանմունքում՝ նշելով վճարման նպատակը:

Աճուդի կայացման օրվանից հետո՝ 12 աշխատանքային օր



Հողօգտագործման բնագավառ
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե՝
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
Հեռախոս՝
010-684929, 060-535553
Էլ. փոստ՝
jrvezh.kotayq@mta.gov.am
Աշխ. օրեր՝
Երկ., Երք., Չրք., Հնգ., Ուրբ.,
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
" width="640" height="480">

1. Հայտ` լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից,
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, հիմնադիր փաստաթղթեր, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր,
5. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։

1. Հայտը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին)։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով,
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տես՝ Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր բաժինը),
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Հայտատուին տրվում է փաստաթղթի գրանցման ստացական,
6. Աճուրդում հաղթող ճանաչված անձին համայնքի ղեկավարի կողմից տրվում է որոշում կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է:

Անուն՝
Սուսաննա Թադեվոսյան
Հասցե՝
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
Հեռախոս՝
(010)684929; 055-695553
Էլ. փոստ՝
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոն՝
Աշխատակազմի քարտուղար

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:

1. Վարչական կարգ
Բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին.
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում,
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում,
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

2. Դատական կարգ
Վարչական դատարան հայց ներկայացնելու միջոցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(35.50 Կբ) Հայտի ձև
(35.00 Կբ) ՀԱՅՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner