Այսօր: Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.04.18 ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

     Այսօր Ջրվեժի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սպորտլանդիա: Եզրափակիչ դուրս գալու համար մրցում էին 4ա և 4գ դասարանների աշակերտները: Հաղթող ճանաչվեց 4ա դասարանի թիմը:

14.04.18 ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
    Ապրիլի 14-ին կազմակերպված հանրապետական շաբաթօրյակի ընթացքում Ջրվեժի համայնքի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք բնակավայրերում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ:    Միահամուռ ուժերով մեր բնակավայրը մաքրելու աշխատանքներին մասնակցեցին Ջրվեժի համայնքապետարանի, ենթակա համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, աշակերտներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ:    Հիմնական աշխատանքները տարվեցին արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվեցին համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ մաքրման աշխատանքների ժամանակ հավաքված աղբի, աղբակույտերի տեղափոխման համար տրամադրվեց տեխնիկա, ... Մանրամասն
10.04.18 ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ
   Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն ժողովուրդ պետք է ունենան ձեռքին` իր ճամփան անմոլոր գնալու համար: 30 տարի առաջ 1988թ. փետրվարին Արցախը մտավ երկար ու ծանր պայքարի փուլ: Սկիզբ առած արցախահայության ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ:   Ջրվեժի միջնակարգ դպրոցում 2018թ. ապրիլի 10-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված արցախյան շարժման 30 ամյակին:   Միջոցառումը գրական-երաժշտական ցերեկույթ էր, որին մասնակից աշակերտները (շուրջ 150 հոգի)հանդես եկան ըստ դասարանների` հետաքրքիր զգեստավորմամբ և հայրենասիրական երգերի ինքնատիպ կատարումով: Երեխաների ելույթն ուղեկցվում էր մեծ էկրանին արցախյան շարժման ... Մանրամասն
09.04.18 ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ

    2018թ. ապրլի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Կոտայքի մարզի Շախմատի 13-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին Եղվարդի, Ջրվեժի, Հրազդանի և Չարենցավանի դպրոցների շախմատի թիմերը: Ջրվեժի դպրոցի թիմն այդ օլիմպիադայում գրավեց երրորդ տեղը: Թիմի անդամներն էին Գաբրիելյան Վալերի (5-րդ դասարան), Ազատյան Էդգար (7-րդ դասարան), Արամայիսյան Սասուն 6-րդ դասարան, Կյուրեղյան Էլեն, մարզիչ` Լիանա Անդրեասյան:

07.04.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Սիրելի մայրեր, հարգելի կանայք և աղջիկներ.
  Սիրով շնորհավորում եմ Ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առիթով:
  Իմ խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ ուղղում սրբության սրբոց մայրերին, մեր կյանքի բոլոր օրերի մշտարթուն պահապաններին:
  Ցանկանում եմ Ձեզ անսահման երջանկություն, կապույտ ու խաղաղ երկնքի տակ ընտանեկան հարատև ջերմություն, ստեղծագործ աշխատանքի երկար տարիներ:

07.04.18 ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

    Ջրվեժի միջնակարգ դպրոցում ամեն տարի, ավանդույթի համաձայն, անցկացվում է նորաձևության մրցույթ, որն առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գունագեղությամբ: Այս տարի ևս դպրոցի ստեղծագործող սաները ներկայացան իրենց ստեղծած կրեատիվ և յուրահատուկ հագուստներով: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում` համեմված հաճելի երաժշտությամբ և ջերմ ժպիտներով:

06.04.18 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ` ԿՈՄԱՆԴՈՍԻ ՀԵՏ
    Այսօր ապրիլի 6-ին, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիպում կայացավ կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ:  Հանդիպման ներկա էին համայնք ղեկավար Ռ.Պետրոսյանը, կապիտան Կ.Մաթևոսյանը, քառօրյա պատերազմի մասնակից դպրոցի շրջանավարտները:    Արցախյան քառօրյա պատերազմի հերոս տղաներն այսօր կենդանի լեգենդի կողքին իրենք էլ լեգենդ են նոր սերնդի համար։ Նրանց նմանվել, նրանցից սովորել և իրական պատմությունն իմանալ են ուզում պատանիներն ու երիտասարդները։    «Այսօր մենք հպարտ ենք, որ ունենք արժանի հերթափոխ։ Դուք եք մեր հուսալի ապագան, մեր ուժն ու հավատը։ Ապրիլյան ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

Հեռախոս` +37410644929

Էլ.փոստ` jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner