Բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք հրավիրվում են մասնակցելու մայիսի 7-ից մայիսի 21-ը կազմակերպվող ներդրումային ծրագրերի իրականացման հանրային լսումներին։
Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 5-րդ թաղամասի թիվ 1-2 հասցեում նախատեսվում է գրասենյակային տարածքների և հյուրատան կառուցում՝ տուրիզմի զարգացման նպատակով:
Հանրային լսումը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 22-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժ համայնք, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76 հասցեում գտնվող Ջրվեժի համայնքապետարանի շենքում: