Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը գտնվում է արձակուրդում և հնարավոր չէ օրենքով սահմանված ժամկետում թվով երկու հողակտորների երկրորդ աճուրդի հայտարարության տեքստը հրապարակել նշված օրաթերթում, համայնքի ղեկավարը 08.08.2019 թվականին կայացրել է թիվ 487-Ա որոշումը երկրորդ աճուրդի ներկայացված համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի թվով երկու հողակտորների՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին կազմակերպող աճուրդային վաճառքից հրաժարվելու մասին: