2019 թվականի նոյեմբերի 18-ին Ջրվեժ բնակավայրում տեղի ունեցան «Ջրվեժ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ» հանրային լսումներ։
Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակազմը, շահառու անձինք։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքում 2020 թվականի ընթացքում սահմանվելիք տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, մասնավորապես անդրադարձ կատարվեց աղբահանության վճարների նոր դրույքաչափերին, որոնց փոփոխությունները պայմանավորված են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններով։