Ջրվեժի համայնքապետարանը 2020 թվականի հունիսի 2-ին կայացած աճուրդի արդյունքներով չօտարված թվով երեք հողակտորների երկրորդ աճուրդային վաճառքը կազմակերպվում է 2020 թվականի հուլիսի 27-ին, ժամը 16:00-ին:
Աճուրդի պայմանների մանրամասներին և հայտի ձևաթղթին ծանոթանալու համար կարող եք դիմել Ջրվեժի համայնքապետարան (Մելքոնյան փողոց 76, 2-րդ հարկ, հեռախոս 010-684929), ինչպես նաև այցելել www.jrvezh.am կայքի «Հողամասերի օտարում աճուրդային կարգով» տեղեկատու։