«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014 թ. ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին Ջրվեժի համայնքապետարանի շենքում (համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց-76) տեղի կունենա «Թ.Ա.Հ.Գ Գրիգ» ՍՊԸ-ի կողմից նախագծված «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզի շենքի կառուցման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ինչպես նաև ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռախոս՝ 011-220217: