Ողջույնի խոսք


     Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կայքն այցելելու և հետաքրքրություն ցուցաբերելու համայնքում իրականացվող աշխատանքների նկատմամբ:
     Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:
     Ջրվեժ համայնքի ինտերնետային կայքում դուք կարող եք ծանոթանալ գյուղում իրագործվող և իրագործվելիք ծրագրերի, բարեփոխումների ընթացքին, տեղեկություններ ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների մասին, ինչպես նաև ծանոթանալ համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքին և գործունեությանը: Համայնքի ղեկավարի աշխատակազմը և համայնքի ավագանին կարևորում են հասարակությանն առընչվելու բաց և թափանցիկ աշխատաեղանակը:
      Հուսով եմ, որ կօգտագործեք մեր ինտերնետային կայքի բազմաթիվ հնարավորությունները` տեղեկացված լինելու Ջրվեժի համայնքի իշխանությունների գործունեության մասին և ակնկալում ենք ստանալ կայքի վերաբերյալ ձեր կարծիքներն ու առաջարկություները, որոնք նկատի առնելով` կփորձենք ավելի բարելավել այն:

Ռոբերտ Պետրոսյան
Ջրվեժ համայնքի ղեկավար

Հայտարարություններ
Հայտարարություն20/02/2012
Համայնքի տարածքում գյուղացիական տնտեսությունների կողմից գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների...
Հայտարարություն20/02/2012
Ազոտական պարարտանյութ (ռուսական արտադրության) ձեռք բերելու և տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ջրվեժի գյուղապետարան մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը:
Որոշումներ
10 փետրվարի 2012 թվականի N 10-Ա10/02/2012
ՍԵՄՅՈՆ ԳԵՈՐԳԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08 փետրվարի 2012 թվականի N 9-Ա08/02/2012
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
23 հունվարի 2012 թվականի N 8-Ա23/01/2012
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորություններ
Աղբահանության վճար15/12/2011
   2012 թվականի հունվարից Ջրվեժ գյուղում հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքի ավագանին սահմանել է աղբահանության վճար 200 դրամ, որից 150 դրամը գանձվելու է բնակչից, 50 դրամը վճարվելու է համայնքի բյուջեից:

Ամանորի նվերներ15/12/2011
Ջրվեժի գյուղապետարանը ձեռք է բերել 407 փաթեթ Ամանորի նվերներ, որոնք կբաժանվեն Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական` առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ դասարանների աշակերտներին: