Նորություններ

Աղբահանության վճար 15/12/2011

   2012 թվականի հունվարից Ջրվեժ գյուղում հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքի ավագանին սահմանել է աղբահանության վճար 200 դրամ, որից 150 դրամը գանձվելու է բնակչից, 50 դրամը վճարվելու է համայնքի բյուջեից:

Ամանորի նվերներ 15/12/2011

Ջրվեժի գյուղապետարանը ձեռք է բերել 407 փաթեթ Ամանորի նվերներ, որոնք կբաժանվեն Ջրվեժի միջնակարգ դպրոցի տարրական` առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ դասարանների աշակերտներին:

Ջրվեժի միջնակարգ դպրոցի համար գույքի ձեռբերում 11/09/2011

    Ջրվեժի միջնակարգ դպրոցի խնդրանքին ընդառաջելով, ավագանին որոշել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռք բերել և նվիրել դպրոցին մեկ միջին դասարանի գույք:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին 07/09/2011

    Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանը  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով  պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր 05/06/2011

  Մայրության և գեղեցկության տոնի ու Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 15-ամյակի առթիվ և այդ համակարգի կայացմանն ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի աշխատակզմի քարտուղար' Սուսաննա Թադևոսյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

«Արի տուն» ծրագիր 31/05/2011

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաստատվել է 2011 թվականի Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների «Արի տուն» ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագիրը մեկնարկելու է սույն թվականի հունիսից մինչև նեյեմբեր ամիսը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-ից մինչև 20 տարեկան սփյուռքահայ երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն Հայաստանյան ընտանիքներում:

Հերթական ատեստավորում 18/05/2011

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանի հավելվածով 2011 թվականի հունիսի 22-ին, ժամը 1100-ին նշանակվել է ներքոհիշյալ վերապատրաստված...

1 2 >>