Համայնքի ղեկավար
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ջրվեժի համայնքի ղեկավար
Պաշտոնն ստանձնել է 12 նոյեմբերի 2008 թ.
Ջրվեժի համայնքի ղեկավար
Պաշտոնն ստանձնել է 12 նոյեմբերի 2008 թ.
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956 թ., փետրվարի 16, գյուղ Ջրվեժ
Կրթություն
1972թ. ոսկե մեդալով ավարտել է Ջրվեժի միջնակարգ դպրոցը,
1972-1977թ.թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը' ինժեներ-շինարարի մասնագիտությամբ,
1983-1986թ. եղել է Մոսկվայի բետոնե և երկաթ-բետոնե կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի թեզ:
Հիմնական աշխատանքի վայրը
Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղապետարան, համայնքի ղեկավար
Աշխատանքային գործունեություն
1977-1983թ.թ. աշխատել է Հայաստանի շինարարության և ճարտարապետության ինստիտուտում, որպես ինժեներ, այնուհետև որպես ավագ ինժեներ:
1986-1991թ. աշխատել է շինարարության ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտում, որպես գիտական աշխատող, համատեղությամբ դասավանդելով նաև Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում:
1991թ. ընտրվել է Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1996թ. ընտրվել է որպես Ջրվեժ համայնքի ղեկավար, որտեղ աշխատում է մինչև օրս:
Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու:
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ:
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Կուսակցական պատկանելությունը
<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:


