Համայնքի ղեկավարի որոշումներ

18 հունվարի 2012 թվականի N 6-Ա18/01/12


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» հունվարի 2012 թվականի N 6-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ  ՏՈՒՅԺ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների կողմից 2012 թվականի հունվարի 14-ին կազմված արձանագրությունը վարչական իրավախախտման մասին' կապված Ջրվեժի 14-րդ փողոցի թիվ 1-3 հասցեում «Սլոտ Ռոյալ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվող գործունեությանը:

Գործի քննության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ 2012 թվականի հունվարի 1-ից «Սլոտ Ռոյալ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության ժամը 2400-ից իրականացվում է շահումով խաղերի կազմակերպում Ջրվեժի 14-րդ փողոցի թիվ 1-3 հասցեում:
Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916 և 2191  հոդվածների պահանջներով, որոշում եմ.
1. «Սլոտ Ռոյալ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ալեքսեյ Արսենյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով' 200 000 (երկու հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին' որոշման պատճենը օրենքով նախատեսված երեք օրվա ընթացքում հանձնել «Սլոտ Ռոյալ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ալեքսեյ Արսենյանին:
3. Պարտավորեցնել «Սլոտ Ռոյալ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Ալեքսեյ Արսենյանին, որոշումն ստանալուց ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում մուծելու տուգանքը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                               ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20 12 թ. հունվարի 18                                                    
          գ. Ջրվեժ




Արխիվ << 2012      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր