Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սերոբ Արծրունի Հայրապետյանի (ծնված՝ 1970 թվականի հունվարի 20-ին) և Նվարդ Արծրունի Հայրապետյանի (ծնված՝ 1976 թվականի մարտի 9-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել իրենց սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0100 կադաստրային ծածկագրով, նրանց կողմից փաստացի օգտագործվող 1,5516 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորի նկատմամբ (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2007 թվականի հունիսի 27-ին և 2023 թվականի նոյեմբերի 16-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող քաղաքացիներ Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյանների կողմից փաստացի օգտագործվող 07-042-0317-0100 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողի չափը կազմում է 1,5516 հեկտար՝ փաստաթղթերում ամրագրված 1,0 հեկտարի փոխարեն:
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացիներ Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյաններին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.
1.Ճանաչել քաղաքացիներ Սերոբ և Նվարդ Արծրունի Հայրապետյանների սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0317-0100 կադաստրային համարի՝ փաստացի օգտագործվող 1,5516 հեկտար մակերեսով վարելահողի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։