Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1/փ-325 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող՝ «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0357-0081 կադաստրային ծածկագրով 0,04094 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներից հողերից հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի:
2.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1. Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1 Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝
ա․ «Թույլատրելի օգտագորման ձևեր» պարբերությունում «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրերով» բառերը փոխարինել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100, 07–057–0357–0081 կադաստրային ծածկագրերով» բառերով:
բ․«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրով հողամասերի» բառերը փոխարինել «իսկ 07-057-0357-0023, 07-057-0357-0100, 07–057–0357–0081 կադաստրային ծածկագրերով» բառերով: |