Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 11՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող գույքն օտարելու մասին:
2)Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 81-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
4)Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
5)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
6)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
7)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
8)2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություն սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: