Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ,124-րդկետերով և հաշվի առնելով քաղաքացի Արթուր Մարատի Սողոյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Արթուր Մարատի Սողոյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 22-րդ փողոցի թիվ 120 հասցեի հողամասում 2022 թվականի մարտի 24-ի թիվ 53 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի նոյեմբերի 9-ը::
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Մարատի Սողոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: