Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2021 թվականի մարտի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 963,88 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 963,88 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
|