Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2019 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10000 (տաս հազար) դրամ,

բ.300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`         20 000 (քսան հազար) դրամ.

2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` 

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10000  (տաս հազար) դրամ,

բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`        20 000 (քսան հազար) դրամ.

3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10000  (տաս հազար) դրամ,

բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`        20 000 (քսան հազար) դրամ.

4)համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` 25 000 (քսանհինգ հազար) դրամ.

5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար` 10 000 (տասը հազար) դրամ.

6)բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության կազմակերպման համար.

ա.ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝

- ամսական 200 (երկու հարյուր) դրամ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում,

- ամսական 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք գյուղերում,

բ.ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 դրամ.

7)ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում՝ հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով․

ա.առևտրի (այդ թվում՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկամն այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ, 

բ.հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) դրամ,

գ.արտադրական, արդյունաբերական և գրասենյակային շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 5 (հինգ) դրամ,

դ.կրթական, մշակութային, առողջապահական, սպորդային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 (երեք) դրամ, 

ե.շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով։

8) Ոչ կենցաղային աղբի համար՝

ա.ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3 000 (երեք հազար) դրամ,

բ.ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տաս հազար) դրամ 

9) hամայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 600 (վեց հարյուր) դրամ.

10)Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համարՙ  յուրաքանչյուր տնտեսության համարՙ ամսական 3 000 (երեք հազար) դրամ.

11)համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով 33 722 (երեսուներեք հազար յոթ հարյուր քսաներկու) դրամ.

12)համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկովՙ 20 500 (քսան հազար հինգ հարյուր) դրամ.

13) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար` 500 (հինգ հարյուր) դրամ.

14) համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ 5 000 (հինգ հազար) դրամ.

15) Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի հանդիսությունների սրահում միջոցառումների կազմակերպման մեկ ժամվա համարՙ 5 000 (հինգ հազար) դրամ:

16)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների տրամադրման ծառայության վճար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ յուրաքանչյուր հենասյան համար։

2. Սահմանել, որ. 

1) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով). 

2) համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 10-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. 

3)սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում: 

3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային www.jrvezh-kotayq.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner