Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ Արմեն Վանիկի Նահապետյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 107,04 քառ.մետր (բնակելի տան ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 134,74 քառ.մետր, որից՝ մինչև 2001 թվականը կառուցված՝ 46,83 քառ.մետր, 2001 թվականից հետո՝ 87,91 քառ.մետր)՝ այդ բնակելի տան սպասարկման 141,48 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19022020-07-0116, տրված 2020 թվականի փետրվարի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Արմեն Վանիկի Նահապետյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 46,83 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 46,83 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 94,65 քառ.մետր մակերեսով հողամասը, վրան կառուցված 87,91 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, օրենքով սահմանված կարգով օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner