Այսօր: Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 201-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2024 թվականի N 201-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 228-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 115-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 16012024-07-0058 վկայականը, տրված 2024 թվականի հունվարի 16-ին և հաշվի առնելով քաղաքացի Վլադիմիր Արամի Խաչումյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 228-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. 

«1.Քաղաքացիներ Վլադիմիր Արամի Խաչումյանին, Գոհարիկ Գարեգինի Խաչումյանին և Աննա Ռոբերտի Գևորգյանին տալ նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 7 հասցեի հողամասում»:

2.Թույլատրել Վլադիմիր Արամի Խաչումյանին, Գոհարիկ Գարեգինի Խաչումյանին և Աննա Ռոբերտի Գևորգյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 7 հասցեի հողամասում 2023 թվականի մարտի 14-ի թիվ 050 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները` համաձայն փոփոխված նախագծի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վլադիմիր Արամի Խաչումյանին, Գոհարիկ Գարեգինի Խաչումյանին և Աննա Ռոբերտի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(106.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 60

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner