Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 515-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 515-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վահե Միհրանի Գուտներյանի (ծնված՝ 1974 թվականի դեկտեմբերի 13-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 606,5 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված բնակելի տունը՝ ընդամենը 36,6 քառ.մետր, օժանդակ շինությունը՝ 4,5 քառ.մետր և պարիսպը՝ 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052022-07-0105, տրված 2022 թվականի մայիսի 13-ին և անհատ ձեռնարկատեր Արման Ավետիսյանի կողմից 2022 թվականի մայիսի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա որոշումը, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 606,5 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված բնակելի տունը՝ ընդամենը 36,6 քառ.մետր, օժանդակ շինությունը՝ 4,5 քառ.մետր և պարիսպը՝ 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով ուղղակի վաճառքի կարգով նախապատվության իրավունքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Վահե Միհրանի Գուտներյանին:

2.Պարտավորեցնել Վահե Միհրանի Գուտներյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 4 145 003 (չորս միլիոն մեկ հարյուր քառասունհինգ հազար երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, շինությունների վաճառքի արժեքը՝ 297 838 (երկու հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր: 

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահե Միհրանի Գուտներյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 47

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner