Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«ՄԻԴԻՍ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Մհեր Վարդանի Սաֆարյան, տալ երկհարկանի բլոկացված բնակելի տների կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 13-15 հասցեի հողամասում։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել «ՄԻԴԻՍ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Վարդանի Սաֆարյանին, շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ՄԻԴԻՍ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Վարդանի Սաֆարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: