Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմեն Անդրանիկի Հովակիմյանի, Բագրատ Ժիրայրի Մուրադյանի, Գեղամ Արտավազդի Շախբազյանի և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2021 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը, որով ցանկություն են հայտնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի 1000,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29072021-07-0067, տրված 2021 թվականի հուլիսի 29-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1.Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 1000,0 քառ.մետր մակերեսով, փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07–057–0302–0024 կադաստրային համարի 1000,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 55-րդ փողոց, թիվ 5:
3.Առաջարկել Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին՝ եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 10 395 300 (տաս միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Անդրանիկի Հովակիմյանին, Բագրատ Ժիրայրի Մուրադյանին, Գեղամ Արտավազդի Շախբազյանին և Նիկոլայ Ֆրոնտիկի Նիկոլայիդին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: