Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 124-րդ կետերով, որոշում եմ.
1.Թույլատրել Հարություն Վահանի Գևորգյանին և Եվգենիյա Խաչիկի Խաչատրյանին շարունակելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 6/51/1 հասցեի հողակտորում 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 34 շինարարության թույլտվությամբ երկհարկանի բնակելի տան և ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն փոփոխված նախագծի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի մարտի 14-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հարություն Վահանի Գևորգյանին և Եվգենիյա Խաչիկի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: