Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, որոշում եմ.
1.Յանա Տիգրանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 4-րդ թաղամասի թիվ 15 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ երեք հատ երկհարկանի բնակելի տների կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Յանա Տիգրանի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: