Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Աստղիկ Լևոնի Հարությունյանի (ծնված՝ 1973 թվականի հոկտեմբերի 31-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող՝ 07-030-0110-0013 կադաստրային համարի 1128,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահողի փոխադրելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01122022-07-0133 վկայական, տրված 2022 թվականի դեկտեմբերի 1-ին):
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Աստղիկ Լևոնի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղում գտնվող 1128,0 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 2-րդ կարգի անջրդի վարելահողի:
2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։