Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 516-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 516-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանի (ծնված՝ 1939 թվականի հունիսի 19-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2022 թվականի ապրիլի 29-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի շրջանի Ջրվեժ այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին կից, ավել օգտագործվող հողամասը և ինքնակամ կառուցված շինությունները  (հիմք՝  սեփականության վկայագիր, տրված 1995 թվականի նոյեմբերի 3-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի ապրիլի 14-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022KU0QHC, մուտքագրված 2022 թվականի ապրիլի 14-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի շրջանի Ջրվեժ այգեգործական զանգվածի, 2-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 537,2 քառ.մետր՝ փաստաթղթերում ամրագրված 512,0 քառ.մետրի փոխարեն, ինչպես նաև 1998 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը և բաց պատշգամբը՝ ընդհանուր 20,35 քառ.մետր, թիվ 2 շոգեբաղնիքը՝ 20,55 քառ.մետր, թիվ 3 տնտեսական շինությունը՝ 9,76 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 5,92 քառ․մետր, 2007 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 4 ծածկը՝ 15,96 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 28,81 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի շրջանի Ջրվեժ այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասի թիվ 24 հասցեի՝ հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Կոտայքի շրջանի, Ջրվեժ այգեգործական զանգված, 2-րդ թաղամաս թիվ 24 հասցեի օրինական 512,0 քառ.մետր հողամասին կից 25,2 քառ.մետր հողամասի չափով ճանաչել Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանի սեփականության իրավունքը:

2.Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի շրջան, Ջրվեժ այգեգործական զանգված, 2-րդ թաղամաս, թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 2-րդ թաղամաս թիվ 24: 

3.Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի, 2-րդ թաղամասի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1998 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը և բաց պատշգամբը՝ ընդհանուր 20,35 քառ.մետր, թիվ 2 շոգեբաղնիքը՝ 20,55 քառ.մետր, թիվ 3 տնտեսական շինությունը՝ 9,76 քառ.մետր, թիվ 6 պարիսպը՝ 5,92 քառ․մետր, 2007 թվականին ինքնակամ կառուցված թիվ 4 ծածկը՝ 15,96 քառ.մետր, թիվ 5 ծածկը՝ 28,81 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218  հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 73 199 (յոթանասուներեք հազար մեկ հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վիկտոր Խաչատուրի Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 36

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner