Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Պարթև Ժիրայրի Մուշեղյանին տալ երկհարկանի բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 21-րդ նրբանցքի թիվ 7 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել Պարթև Ժիրայրի Մուշեղյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պարթև Ժիրայրի Մուշեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: