Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 722-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2021 թվականի N 722-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արտաշես Հմայակի Բաղրամյանի (ծնված 1968 թվականի նոյեմբերի 29-ին) կողմից 2021 թվականի հունվարի 25-ին Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 19,89 քառ.մետր մակերեսով ավտոտնակի պահպանման և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 19,89 քառ.մետր մակերեսով հողակտորն իրեն տրամադրելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14042014-07-0103 վկայական, տրված 2014 թվականի ապրիլի 14-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/3 հասցեի ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, որոշում եմ.

1.Քաղաքացի Արտաշես Հմայակի Բաղրամյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 19,89 քառ.մետր մակերեսով ավտոտնակի պահպանման և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 19,89 քառ.մետր մակերեսով հողակտորը ուղղակի վաճառքի ձևով օտարել Արտաշես Հմայակի Բաղրամյանին:

2.Պարտավորեցնել Արտաշես Հմայակի Բաղրամյանին մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 209 120 (երկու հարյուր ինը հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հանձնարարել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանին՝ Արտաշես Հմայակի Բաղրամյանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտաշես Հմայակի Բաղրամյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 28

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner