Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝
1.Թույլատրել «Լիլիթ Էս Ջի» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Լիլիթ Սարգսյան, 2023 թվականի ապրիլի 1-ից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 1 հասցեում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։