Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 510-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 510-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 409-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 4-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-04052022-07-0005 որոշումը և «Մելկար» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մայիսի 5-ին տրված եզրակացությունը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 17-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 35-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) որոշման նախաբանի 1-ին պարբերությունում «հատակագիծը» բառից հետո լրացնել «ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառած լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20224AKCTQ, մուտքագրված 2022 թվականի մայիսի 6-ին):» բառերով:

2) որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում «մակերեսներով» բառից հետո լրացնել «(հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20224AKCTQ):» բառերով:

2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

3.Սույն որոշումն ուժի մեջ մընելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 25-ի «Համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 35-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 409-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 27

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner