Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1.Թույլատրել «ԱՐԵԳ 2010» ՍՊԸ-ին, տնօրեն՝ Գոռ Գրիգորյան, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 1, 1/1 հասցեներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների իրացմամբ:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԱՐԵԳ 2010» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանին, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։