|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունվարի 2023 թվականի N 66-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1109-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզի շահագործման ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ, որոշում եմ. Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 1109-Ա որոշումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|