Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Ազնիվ Ստեփանի Գևորգյանին տալ կիսանկուղային հարկով մեկ հարկանի առանձնատան և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 74 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Ազնիվ Ստեփանի Գևորգյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ազնիվ Ստեփանի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։