Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 փետրվարի 2023 թվականի N 105-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 267-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արարատ Գագիկի Ավագյանի (ծնված՝ 1993 թվականի մայիսի 19-ին) լիազոր ներկայացուցիչ Հայկանուշ Վարուժանի Զաքարյանի (ծնված՝ 1964 թվականի փետրվարի 21-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Արարատ Գագիկի Ավագյանին պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 10 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ սեփականության վկայագիր, տրված 1987 թվականի օգոստոսի 8-ին, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 1995 թվականի նոյեմբերի 16-ին, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2019 թվականի փետրվարի 15-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2023 թվականի հունվարի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023AR8HKQ, մուտքագրված 2023 թվականի հունվարի 24-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արարատ Գագիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 10 հասցեի հողամասում 1985 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 3 անասնագոմը՝ 66,1 քառ․մետր, իսկ 2005 թվականին թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 98,7 քառ․մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 37-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50, 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13, 221-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արարատ Գագիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 10 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և Արարատ Գագիկի Ավագյանի կողմից օրենքով սահմանված 60-օրյա ժամկետում չի կատարվել համայնքի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 267-Ա որոշման 3-րդ կետի պահանջը, որոշում եմ.

1.Արարատ Գագիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 10 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Եկեղեցու փողոց, թիվ 10:

2.Արարատ Գագիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 10 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված թիվ 3 անասնագոմը՝ 66,1 քառ․մետր և թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 98,7 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 228 590 (երկու հարյուր քսանութ հազար հինգ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 26-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և գույքի վերահասցեավորման մասին» թիվ 267-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner